About Us

ՄՈՒԼՏԻ ՍՈԼԱՐ ընկերությունը զբաղվում է ֆոտովոլտային (PV) արևային վահանակների արտադրությամբ և գլոբալ մատակարարմամբ: ՄՈՒԼՏԻ ՍՈԼԱՐ-ը ֆոտովոլտային (PV) արևային վահանակները արտադրում է առաջադեմ տեխնոլոգիայով, ինչպես նաև կատարում է արևային էներգիայի համակարգերի նախագծում և տեղադրում:

Ընկերությունը իրականացնում է հետազոտություններ ուղղված արևային էներգիայի բնագավառում նորարարությունների զարգացմանը: ՄՈՒԼՏԻ ՍՈԼԱՐ–ի առաքելությունն է ստեղծել կայուն արժեք, (ապահովել մի աշխարհ) ստեղծել մի գլոբալ միջավայր, որը սնվում է մատչելի և մաքուր արևային էներգիայով:

Ֆոտովոլտային (PV) արևային էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկի վերաբերյալ մեր բարձր արդյունավետության մոդուլներն ու լիովին ինտեգրված համակարգերը կարող են ապահովել մրցունակ գներ ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատ սպառողների համար:

Գործընկերների բազմազանությունը ՄՈՒԼՏԻ ՍՈԼԱՐ ընկերությանը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին առաջարկել նվազագույն գներ և միաժամանակ հուսալի լուծումներ:

ՄՈՒԼՏԻ ՍՈԼԱՐ ընկերությունը մտադիր է շարունակաբար նվազեցնել արևային էլեկտրաէներգիայի գները և պլանավորում է էներգետիկ համակարգերի արտադրության ոլորտում լինել առաջատար, ինչպես նաեւ ապահովել ծառայությունների մատուցման բարձր որակն ու լուծումների առաջարկման լայն եւ համապարփակ հնարավորությունը:

Նույն ոլորտի նմանատիպ ձեռնարկությունների և գործընկերի հետ կապերի ստեղծումը մեր երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի հիմնական բաղադրիչն է: Այս ծրագրերը իրականացնելով ՄՈՒԼՏԻ ՍՈԼԱՐ ընկերությունը ապահովում է իր արտադրանքի մրցունակությունը միջազգային շուկայում:


Մենք իրականացնում ենք շարունակական հետազոտություններ եւ զարգացում, ուղղված մոդուլային եւ համակարգային մակարդակի նորարարություններին:

 

Մեր առաքելությունն է ստեղծել կայուն արժեք, ապահովելու մի աշխարհ, որը սնվում է մատչելի և մաքուր արեւային էներգիայով։

Կոնտակտային տվյալներ

«Մուլտի Սոլար» ՍՊԸ

Հայաստանի Հանրապետություն
Կոտայքի Մարզ, 2210
Առինջ համայնք Գ թաղամաս
9-րդ փողոց. թիվ 2

+374 60 466477
+374 60 466499

[email protected]

©2023 "Մուլտի Սոլար" ՍՊԸ

Որոնում